Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն առաջին անգամ այցելել են ս.թ. նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ ԶՈւ զինծառայողներին: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են նաև Ադրբեջանում պահվող ռազմագերիներին ու պատանդառված անձանց: ԿԽՄԿ ներկայացուցիչները տեղեկացել են գերիների առողջական վիճակի մասին, ծանոթացել պահման պայմաններին, օգնել կապ հաստատել ընտանիքների հետ:
Թե քանի գերիների են հանդիպել միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, ԿԽՄԿ–ն չի հայտնել։