Այսօր Ադրբեջանում «լռության օր» է

18:35     25 սեպտեմբերի, 2016

Ադրբեջանում այսօր «լռության օր» է հայտարարված՝ երկուշաբթի կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախօրեին։  

Ըստ Ընտրական օրենսգրքի, քվեարկության և նախորդ օրը քարոզարշավը դադարեցվում է։

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը սկսվել է սեպտեմբերի 3-ին և տևել մինչև սեպտեմբերի 25-ը։

Հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 26-ին։ Փորձագետները վստահ են, որ այս փոփոխություններն, որոնք ընդդիմությունը բնորոշել է որպես նախագահի լիազորությունների ընդլայնմանն ուղղված քայլ, գրեթե միաձայն է անցնելու:


© armedia.am