ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանադրական փոփոխություններն Ադրբեջանում. ո՞րն է Բաքվի վերջնական նպատակը

Europe/Moscow

Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին կկայանա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Փորձագետները վստահ են, որ այս փոփոխություններն, որոնք ընդդիմությունը բնորոշել է որպես նախագահի լիազորությունների ընդլայնմանն ուղղված քայլ, գրեթե միաձայն է անցնելու:

Նշենք, որ 1995 թվականին Սահմանադրության ընդունումից հետո Ադրբեջանն արդեն երկու հանրաքվե է անցկացրել՝ 2002 և 2009 թվականներին:

2002 թվականի սահմանադրական փոփոխություններ

2002 թվականի սահմանադրական փոփոխություններով սահմանվել է, որ նախագահն ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ նախկին 2/3-ի մեծամասնության փոխարեն: Նախագահի հրաժարականի դեպքում վերջինիս լիազորությունների կատարումը խորհրդարանի խոսնակից անցել է վարչապետին: Վերացվել է նաև կուսակցական ցուցակներով պատգամավորների ընտրությունը:

 

2009 թվականի սահմանադրական փոփոխություններ

 2009 թվականի սահմանադրական հիմնական փոփոխությունները վերաբերել են նախագահի ընտրության հիմքերին՝ մասնավորապես վերացվել է առավելագույնն երկու անգամ նախագահի պաշտոնում ընտրվելու սահմանափակումը: Ընդունվել  նաև փոփոխություն, որով Միլի Մեջլիսի նիստերը կարելի է անցկացնել դռնփակ՝ նախագահի կամ 83 պատգամավորի պահանջով: Փոփոխություն է կատարվել նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին հոդվածում: Մասնավորապես «Ոչ-ոք չի կարող սահմանափակել մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների իրականացմանը» ձևակերպումը փոխարինվել է «Յուրաքանչյուրի իրավունքը և ազատությունը սահմանափակվում է Սահմանադրությամբ և օրենքներով որոշվող հիմքերով, ինչպես նաև այլ մարդկանց իրավունքներով և ազատություններով» ձևակերպումով:  Այս փոփոխությունները քննադատության են արժանացել ոչ միայն ադրբեջանական ընդդիմության, այլ նաև միջազգային հանրության կողմից: Վենետիկյան հանձնաժողովն իր եզրակացությունում նշել է. «Որպես կանոն, կարելի է ասել, որ նախագահի անսահմանափակ վերընտրվելու արգելքի հանումը, հետքայլ է»:

2016 թվականի սահմանադրական փոփոխություններ

Սեպտեմբերի 26-ի սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է Ադրբեջանում նախագահի լիազորությունների ժամկետը 5-ից դարձնել 7 տարի, նախագահին իրավունք վերապահել նախագահական արտահերթ ընտրություններ նշանակել: Առաջարկվում է ներդնել առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտ: Սահմանադրությամբ նվազեցվում են նաև նախագահի և պատգամավորների թեկնածուների համար նախատեսված տարիքային շեմերը: Նախագահի պաշտոնի պարագայում այն 35-ից իջեցվում է 25-ի, իսկ պատգամավորների պարագայում՝ 25-ից 18-ի: Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ առաջարկվող փոփոխությունները հակասում են ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին, սակայն պաշտոնական Բաքուն, կարծես, այդքան էլ մտահոգված չէ այդ հանգամանքով:

 

Այսպիսով, սահմանադրական փոփոխությունների դինամիկան հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունները միտված են ոչ թե երկրում ժողովրդավարության ամրապնդման, այլ՝ իշխանության կենտրոնացմանը, նախագահի ինստիտուտի ուժեղացմանը, այլ կերպ ասած՝  Ալիևի իշխանության ընդլայնմանը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: