Հնդկաստանում մեկնարկել է ԲՐԻՔՍ երկրների ղեկավարների հանդիպումը նեղ կազմով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հոկտեմբերի 16-ին նախատեսված է աշխատանքային նախաճաշ, որի ընթացքում քննարկվելու է հանրությունների միջև շփման հարցը։ Ավելի ուշ հանդիպում է նախատեսված Գործարար խորհրդի ներկայացուցիչների հետ՝ փոխադարձ առևտրաշրջանառությունը, տնտեսությունների ինտեգրումը և նոր ծրագրերի մեկնարկը քննարկելու համար։
Լայն ֆորմատով հանդիպումը կրելու է «ԲՐԻՔՍ համագործակցություն՝ ուղիների առաջ» խորագիրը։
Գագաթաժողովի ավարտին նախատեսվում է ընդունել Ամփոփիչ արձանագրություն, հաջորդ տարվա համար արձանագրության կատարմանն ուղղված համատեղ գործողությունների ծրագիր։ Կստորագրվեն մի քանի բազմակողմանի համաձայնագրեր։Մամուլի համար հայտարարությամբ հանդես կգա Հնդկաստանի վարչապետը։