ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԲՐԻՔՍ. տեղեկանք

Այսօր՝ հուլիսի 8-ին Ռուսաստանի Ուֆա քաղաքում մեկնարկում է ԲՐԻՔՍԻ թվով 7-րդ ամենամյա գագաթաժողովը, որը կտևի մինչ հուլիսի 10-ը, և առաջնահերթ կզբաղվի համաշխարհային տնտեսության «առողջացման» հարցով:

ԲՐԻՔՍ-ը (BRICS) անգլերեն հապավում է, որը միավորում է աշխարհի հինգ արագ զարգացող պետությունները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որն ավելի ուշ է միացել թիմին՝ 2010 թվականին:

Մինչ ՀԱՀ-ի միացումը, սակայն, BRIC եզրույթն առաջին անգամ 2001 թվականին առաջարկել է Գոլդման Սաքս բանկի վերլուծաբան Ջիմ Օ'Նիլը, իսկ խմբի անդամների առաջին պաշտոնական գագաթաժողովը տեղի է ունեցել 2010 թվականին կրկին Ռուսաստանում՝ Եկատերինբուրգ քաղաքում:

Խոշոր տնտեսություն և համաշխարհային ու տարածաշրջանային հարցերում նշանակալի ազդեցություն ունեցող այս հինգ երկրները ներկայացնում են աշխարհի բնակչության 40 տոկոսը՝ գրեթե 3 միլիարդ մարդ, քանի որ հինգն էլ դավում են ամենաբնակեցված երկրների շարքին, իսկ ինչ վերաբերում է ՀՆԱ-ին, ապա նրանց ընդհանուր ՀՆԱ-ն կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 20 տոկոսը:

ԲՐԻՔՍ-ի խմբի գործունեության մինչ այժմ եղած ամենակարևոր նախաձեռնությունը եղել է թերևս Ֆինանսական կազմակերպության ստեղծումը, որի մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2014թ.-ին: Համաձայնագրով նախատեսվում է ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների զարգացման բանկի հիմնադրում` ինչպես կառույցի անդամ, այնպես էլ զարգացող այլ երկրներում ենթակառուցվածքային նախագծերի և կայուն զարգացման ծրագրերի ֆինանսավորման նպատակով: 

«Դա կլինի համաշխարհային առաջատար ինստիտուտներից մեկը, որը կմասնագիտանա ենթակառուցվածքային նախագծերի և այն կարևորագույն ուղղությունների վրա, որոնք թույլ կտան աջակցել պետական ու մասնավոր բիզնեսի զարգացմանը»,- հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:

«Նոր զարգացման բանկը», որը ծառայելու է որպես Արժույթի միջազգային հիմնադրամի կամ Համաշխարհային բանկի այլընտրանք, տեղակայվելու է չինական Շանհայ քաղաքում, իսկ առաջին կառավարիչը լինելու է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, նախագահն էլ՝ հնդիկ բանկիր Կունդապուր Վաման Կամաթը, ով նախկինում ղեկավարել է Ասիական զարգացման բանկը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    14 C°
     
    22°  10° 
    16.05.2024
    21°   
    17.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: