Թրամփի առաջին ելույթը շուկաների համար հանգստացնող էր. ռուս փորձագետ

14:46     10 նոյեմբերի, 2016

 ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից առաջացած շոկից հետո շուկաները վերագտնում են լավատեսությունը:  Ռուս փորձագետ Ալեքսեյ Անոտովի խոսքերով, ապագա նախագահի առաջին ելույթը հանգստացնող էր շուկաների համար և վերջիններս ինդեքսների անկումները վերականգնեցին, փոխանցում է «Ռեգնում» գործակալություն:

Փորձագետը նշում է, որ Թրամփի հաղթանակից հետո հումքային ռեսուրսները կրկին աճեցին:

«Ալյումինը, պղինձն ու արժաթն արագացրել են աճի տեմպը: Նավթի գները գտնվում են 45 դոլարի շրջակայքում և նախատեսվում է դրանց աճ մինչև 47-48»,- նշում է փորձագետը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքներից հետո ֆինանսական շուկաների արձագանքը կտրուկ բացասական էր:


© armedia.am