ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի ընտրությունն ու համաշխարհային ֆինանսական շուկաների արձագանքը

www.youtube.com

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ընտրվեց ԱՄՆ 45-րդ նախագահը՝ Դոնալդ Թրամփը: Դեռ ընտրությունները չէին ավարտվել, երբ համաշխարհային ֆինանսական շուկաները սկսեցին բուռն արձագանքել թրամփյան հնարավոր հաղթանակին: Դա սպասելի էր այն պարզ պատճառով, որ ֆինանսական շուկաներն՝ ի դեմս բորսաների ու սպեկուլյացիաների, ամենազգայունն են ցանկացած նորության, փոփոխության ու սպասումների նկատմամբ:

Այսպես, մինչ ընտրությունների արդյունքների վերջնականացումն, այսօր առավոտյան նկատվեց նավթի համաշխարհային գների անկում: Brent տեսակի գինը նվազեց 3,4%-ով` հասնելով  44,5 դոլար/ բարելի, ինչը նվազագույն ցուցանիշն է օգոստոսի 11-ից ի վեր: WTI-ն էժանացավ 3,8%-ով՝ հասնելով  43,3դոլար/բարելի, որն ամենացածր ցուցանիշն է սեպտեմբերի 20-ից ի վեր: Մոտավորապես 3.5 %-ով ակում ապրեց դոլարի փոխարժեքը, փոխարենն աճ գրանցել ոսկու գինը՝ մոտ 5%-ով:

Թրամփի հաղթանակի հաստատվելուց հետո, սկսված գործընթացն ակտիվացավ. անկում ապրեցին գրեթե բոլոր բորսաները՝ Nasdaq, Dow Jones, Nikkei, որտեղ ֆյուչերսների արժեքներն առայժմ նվազել են  4-5%-ով: Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ ավելացել է 2, ֆունտինը՝ 1, ճապոնական իենինը՝ 3, իսկ շվեյցարական ֆրանկինը՝ 2 %-ով:

Որոշ փորձագետների պնդմամբ, ֆինանսական շուկաների վրա Թրամփի ընտրվելու փաստն ազդում է նույն կերպ, ինչպես Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեն: Համենայնդեպս, ոսկին շարունակվում է արժևորվել, ինչպես Brexit-ի ժամանակ էր: Իսկ ոսկու գինն ուղիղ համեմատական է անորոշության մակարդակին: Որքան մեծանում է անորոշությունն, այնքան ֆինանսական կառույցների հայացքներն ուղղվում են ամենահուսալի կապիտալի՝ ոսկու կողմը:

Ֆինանսական շուկաների այսօրվա տենդենցները միառժամանակ կշարունակվեն: Իրավիճակի կայունացումը կլինի Թրամփի քաղաքական ու տնտեսական կուրսի հաստատումից հետո: Իսկ մինչ այդ, ամենայն հավանականությամբ, դոլարի կուրսը կշարունակի անկում ապրել՝ կայունություն ապահովելով այլ արտարժույթների՝ առավելապես եվրոյի ու յուանի համար: Եվ չնայած դրան՝ այդ արժույթները չեն կարողանա ֆինանսական սուբյեկտների համար լրացնել այն բացը, որը կառաջացնի դոլարի փոխարժեքի անկումը՝ երաշխավորելով ոսկու գների աճի շարունակականություն:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: