Դեռևս 2016թ. վերջում հայ-իրանական բիզնես համաժողովի շրջանակներում հայկական կողմը հանդես եկավ Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ներդրումային ծրագրի առաջարկով:
Այսօր արդեն Մեղրիում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին «սարերի ետևում չէ». իրանական կողմը տվել է իր համաձայնությունը: Ավելին, այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր արվել են: Մասնավորապես, Հայաստանում բացվել է արտահանման հարցերով զբաղվող «Հալալ» ընկերությունը, որը հայ արտադրողներին Իրանի շուկայում հայկական արտադրությունն իրացնելու սերտիֆիկատներ կտրամադրի: Բացի այդ, իրանական կողմին առաջարկվել է ստեղծել հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն, որը կնպաստի Հայաստանից Իրան ապրանքների արտահանմանը, ինչպես նաև Հայաստանի համար արտոնյալ ռեժիմ ունեցող շուկաներ իրանական ապրանքների արտահանմանը:
Սյունիքում ստեղծվելիք հայ-իրանական ազատ տնտեսական գոտուն օրերս անդրադարձ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ կան նաև ազատ տնտեսական գոտու ստեղծման ֆինանսական աղբյուրները: Վարչապետը մասնավորապես նշել է, որ խոսքը Կառավարության կողմից 830 մլն դոլարի ներդրումային ծրագրի մասին է, որից 55-ն՝ ուղղված է Սյունիքի մարզին: Հավելենք նաև, որ Կարեն Կարապետյանը Ղազախստանի, Ռուսաստանի, Վրաստանի ու Բելառուսի իր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ ստեղծվելիք տնտեսական գոտում ներդրումներ կատարելու կոչով է հանդես եկել: Պետք է նշել նաև, որ վարչապետն առաջիկայում կայցելի Իրան, ինչի մասին «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացրել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադին՝ նշելով, որ ներկայումս Իրանում ընթանում են այցի նախապատրաստական աշխատանքներ:
Հիշեցնենք, որ հայ-իրանական ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցը կարևոր է ոչ միայն հայ-իրանական փոխհարաբերությունների տեսանկյունից, այլև՝ Իրան-ԵԱՏՄ առևտրային կապերի զարգացման համատեքստում: Որպես այս գործընթացի հետ բովանդակային մեծ կապ ունեցող մեկ այլ գործընթաց, պետք է նշել Իրան-ԵԱՏՄ ժամանակավոր ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ ներկայիս ընթացող բանակցությունները, որոնցում ևս Հայաստանի դերակատարությունը բավական մեծ է: Այս իմաստով Մեղրիում ստեղծվելիք հայ-իրանական ազատ տնտեսական գոտին կարող է հրաշալի հարթակ հանդիսանալ Իրան-ԵԱՏՄ նախատեսվող ծրագրի իրականացման համար:
Մյուս կողմից, այսօր կրկին ակտիվացել են Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառման մասին քննարկումները: Հայաստանը մի երկիր է, որն անկախ պատժամիջոցների առկայությունից, մշտապես պահպանել է Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները, և այս իմաստով, Մեղրիի ազատ տնտեսական գոտին կարող է դիտարկվել՝ որպես Իրանի համար դեպի արևմտյան շուկա տանող կայուն դարպաս: Հիշեցնենք, որ և՛ այս համատեքստում, և՛ առհասարակ իրանական տնտեսվարող սուբյեկտի համար, տնտեսական գոտու գործարկման պարագայում, հասանելի կլինեն ԵՄ և Արևմտյան այլ շուկաների հետ ՀՀ ունեցած առևտրային GSP+ համակարգով տրվող արտոնությունները, ինչի շնորհիվ իրանական կողմի համար Մեղրու ազատ տնտեսական գոտին կընկալվի ոչ միայն լավ առևտրային պայմաններով շուկայի, այլև՝ ներդրումներ կատարելու ու իրանական բիզնեսը հայկական տարածքում իրականացնելու հնարավորություն: Ի դեպ, Հայաստանի այս առավելությունների մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա և ՌԴ կատարած այցերի ընթացքում նշել է՝ որպես այդ երկրների գործարար սուբյեկտների առջև բացվող հնարավորություն:
Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը 2015-2016թթ.
|
2015թ. |
2016թ. |
2016թ.-ը 2015թ.-ի նկ. %-ով
|
²ñï³Ñ³ÝáõÙ |
37 953.9 |
39 898.6 |
105 |
Ü»ñÙáõÍáõÙ |
94 811.9 |
77 030.4 |
81 |
ê³É¹á |
-56 858.0 |
-37 131.8 |
|