Ստամբուլի Սուլթանհամեդի շրջանում ապրիլի 24–ին, 12։00–ին «Մարդու իրավունքների միության» Ստամբուլի մասնաճյուղի ներկայացուցիչները կհիշեցնեն, որ Թուրք–իսլամական ստեղծագործությունների թանգարանը նախկինում եղել է բանտ, որտեղ հավաքել են 1915–ի ապրիլի 24–ին ձերբակալված հայ մտավորականներին և մահվան ուղարկել։ Այս մասին փոխանցում է News.am-ը` հղում կատարելով Ստամբուլի հայկական «Ակոս»–ին:
Ժամը 15։00–ին ին «Մարդու իրավունքների միության» Ստամբուլի մասնաճյուղի ներկայացուցիչները հավաքվելու են 2011–ի ապրիլի 24–ին բանակում ծառայակցի կողմից սպանված Սևակ Շահին Բալըքչըի գերեզմանի մոտ։
Հիշատակի միջոցառումներին մասնակցելու է նաև Եվրոպայի հակառասիստական շարժման ներկայացուցիչներ։