ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ճշտում է արդյոք Բարսելոնայի միջադեպի ժամանակ տուժել է ՀՀ քաղաքացիներ

11:31     18 օգոստոսի, 2017

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ճշտում է արդյոք Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Արտգործնախարարության Twitter-յան էջում մասնավորապես ասվում է.

«ՀՀ ԱԳՆ ճշտում է #Բարսելոնա'ում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածների թվում հայերի ու #ՀՀ քաղաքացիների առկայությունը»:

Հիշեցնենք, որ Բարսելոնայի կենտրոնում գտնվող Ռամբլա փողոցում իրականցված վրաերթի հետևանքով մահացել է 13 մարդ, վիրավորվել՝ 100-ից ավելի: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակարեպությունը:


© armedia.am