ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ճշտում է արդյոք Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում տուժել են ՀՀ քաղաքացիներ:
Արտգործնախարարության Twitter-յան էջում մասնավորապես ասվում է.
«ՀՀ ԱԳՆ ճշտում է #Բարսելոնա'ում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածների թվում հայերի ու #ՀՀ քաղաքացիների առկայությունը»:
Հիշեցնենք, որ Բարսելոնայի կենտրոնում գտնվող Ռամբլա փողոցում իրականցված վրաերթի հետևանքով մահացել է 13 մարդ, վիրավորվել՝ 100-ից ավելի: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակարեպությունը: