Իրաքի խորհրդարանը դեմ է քվեարկել Քրդստանի անկախության հանրաքվեին

17:02     12 սեպտեմբերի, 2017

Իրաքի խորհրդարանը դեմ է քվեարկել Քրդստանի անկախության առաջիկայում սպասվելիք հանրաքվեին։ Այս մասին  հայտնում է NEWS.am–ը։

Խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ Ջաբուրին ասել է, որ դա արտահայտում է Իրաքը միասնական պահելու պատգամավորների ձգտումը։

Բացի այդ, քվեարկության արդյունքները վարչապետին պարտավորեցնում են միջոցներ ձեռնարկել երկրի տարածքային ամբողջականության պահպանման և կենտրոնամետ իշխանությունների և շրջանների միջև երկխոսության կարգավորման համար։

Քուրդ պատգամավորները լքել են նիստերի դահլիճը և չեն մասնակցել քվեարկությանը։


© armedia.am