Նոր Զելանդիայի ԱԳ նախարարն Էրդողանի հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով կմեկնի Թուրքիա

22:39     20 մարտի, 2019

Նոր Զելանդիայի արտգործնախարար Ուինսթոն Փեթերսը կմեկնի Թուրքիա՝ պարզաբանումներ պահանջելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում մուսուլմանների դեմ իրականացրած ահաբեկչության մասին արված մեկնաբանությունների համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի հայտարարությանը: 

«Մեր նախարարը դեմ առ դեմ պարզաբանումներ կպահանջի թուրքական կողմի հայտարարությունների առնչությամբ»,- ասել է Նոր Զելանդիայի վարչապետը: 

 


© armedia.am