Ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

10:25     12 ապրիլի, 2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` մասնավորապես նշելով. «Ավտովթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Նրանց առողջական վիճակը նորմալ է»:


© armedia.am