ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է. հայտնի են տուժածների անունները

ԱԻՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ ապրիլի 11-ին, ժամը 20:31-ին Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և շրջվել: Վթարի հետեւանքով 18 զինծառայող հոսպիտալացվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, թիվ N զորամասի զինծառայողներ Շ.Գ.-ն (ծնված 1995 թ.), Ա.Գ.-ն (ծնված 1998 թ.), Մ.Ջ.-ն (ծնված 1999 թ.), Ս.Բ.-ն (ծնված 1999 թ.), Ա.Ն.-ն (ծնված 1999 թ.), Է.Ս.-ն (ծնված 1999 թ.), Պ.Ք.-ն (ծնված 1999 թ.), Գ.Գ.-ն (ծնված 1999 թ.), Դ.Ս.-ն (ծնված 1999 թ.), Ա.Հ.-ն (ծնված 1999 թ.), Շ.Ա.-ն (ծնված 1999 թ.), Վ.Ս.-ն (ծնված 1999 թ.), Ա.Ա.-ն (ծնված 2000 թ.), Կ.Մ.-ն (ծնված 2000 թ.), Գ. Ս.-ն (ծնված 2000 թ.), Ա.Ս.-ն (ծնված 2000 թ.), Գ.Ա.-ն (ծնված 2000 թ.), Ա.Ե.-ն (ծնված 2000 թ.) և Ռ.Ս.-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Մեղրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 7,2 կմ/ժ
    20 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: