Միավորված Ազգերի Կազմակերպությունն այսօր՝ մայիսի 29-ին նշում է խաղաղապահի օրը:
Համաձայն 2015թ. մարտի տվյալների խաղաղապահ առաքելություններին մասնակիցների թիվը հասնում է շուրջ 125 հազարի: Այդ թվում՝ 93 հազար զինվորականներ և դիտորդներ, ավելի քան 13 հազար ոստիկանական ուժեր, ավելի քան 5 հազար միջազգային քաղաքացիական ծառայողներ, ավելի քան 11 հազար տեղական քաղաքացիական ծառայողներ, ինչպես նաև ՄԱԿ-ի կամավորներ:
Քանի որ ՄԱԿ-ը սեփական ռազմական ուժեր չունի, այն աշխատում է անդամ երկրների կողմից տրամադրված ռազմական ուժերի հետ: Այսօր ՄԱԿ-ի 128 անդամ կազմակերպությանը տրամադրում է ռազմական և ոստիկանական ուժեր:
Այսօր «կապույտ բերետներն» իրականացնում են 16 խաղաղապահ գործողություն աշխարհի տարբեր կետերում՝ մեծ մասամբ Աֆրիկայում: