Ադրբեջանում այսօր «լռության օր» է հայտարարված՝ երկուշաբթի կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախօրեին։
Ըստ Ընտրական օրենսգրքի, քվեարկության և նախորդ օրը քարոզարշավը դադարեցվում է։
Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը սկսվել է սեպտեմբերի 3-ին և տևել մինչև սեպտեմբերի 25-ը։
Հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 26-ին։ Փորձագետները վստահ են, որ այս փոփոխություններն, որոնք ընդդիմությունը բնորոշել է որպես նախագահի լիազորությունների ընդլայնմանն ուղղված քայլ, գրեթե միաձայն է անցնելու: