ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանրաքվեի միջոցով Ադրբեջանը թևակոխում է «հետնավթային» փուլ. ադրբեջանագետ

Ներկայացնում ենք ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի մեկնաբանությունը՝ սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ:


Ինչպես հայտնի է սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում անցկացվելու է հանրաքվե առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Փոփոխություններն ուղղած են նախագահի լիազորությունների ընդլայնմանը: Նախատեսվում է Ադրբեջանում առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտի հաստատում: Փոխնախագահին նշանակելու է անձամբ պետության ղեկավարն` առանց որևէ ինստիտուտի հետ համաձայնեցնելու: Ավելին, առաջարկվում է նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց դարձնել 7 տարի: Նախագահին լիազորություն է տրվում պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ հայտարարել: Առաջարկվող փոփոխությունները քննադատության են արժանանում Արևմուտքում, մասնավորապես Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն իր նախնական եզրակացության մեջ քննադատել է Ադրբեջանում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները:

Անդրադառնալով առաջարկող փոփոխություններին՝ Միլլի միջլիսի՝ Մարդու իրավունքների գծով հանձնաժողովի տեղավարի տեղակալ Յեվդա Աբրամովան, ով անմիջականորեն պատասխանատու է հանրաքվեի անցկացման համար, հայտարարել է. «Ժողովուրդը հանրաքվեի ժամանակ 100%-ով ասելու է «այո»:  

Այդ հարցի առնչությամբ կրթության և գիտության հարցերով հանձնաժողովի ղեկավար, Միլլի մեջլիսի պատգամավոր Շամսադին Հաջիևը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշել է. «Գործող սահմանադրության մեջ երկու անգամ է փոփոխություն մտցվել՝ 2002 և 2009 թվականներին: 2009 թվականից այս կողմ շատ բան է փոխվել: Երկիրը նոր փուլ է մտել, մենք մտել ենք հետնավթային փուլ, ձևավորում ենք հասարակության նոր տիպ, նոր ծրագրեր ենք առաջ քաշում, որոնց իրագործման համար պետք ենք անհրաժեշտ փոփոխություններ Սահմանադրության մեջ»:

Իսկ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում և ինչպե՞ս է հասարակությունը արձագանքում այս զարգացումներին:

Նշենք, որ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախաձեռնության սեպտեմբերի 11-ին ցույց էր կազմակերպվել Բաքվում, որտեղ կոչ էր արվում չեղյալ հայտարարել առաջարկվող փոփոխությունները: Այնուհետև իշխանություններն այլևս թույլ չտվեցին ցույցերի կազմակերպումը: Մեյդան TV-ի անցկացրած հարցումներն էլ գալիս են փաստելու, որ բնակչության մի ստվար զանգված անտարբեր է առաջարկվող փոփոխությունների հանդեպ: Ըստ էության, շատերի համար արդեն միևնույն է ընտրությունների իմիտացիա կլինի 5, թե 7 տարին մեկ. այսպես թե այնպես Ադրբեջանում իշխելու են Ալիևները:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հրապարակել էր հոդված, որտեղ ցույց է տրվում, որ Ադրբեջանից հեռանում են «ուղեղները»: Այսինքն՝ Ալիևների վարած քաղաքականությունը՝ ճնշելու ընդդիմադիր զանգվածին և ակտիվիստներին, տալիս է սպասված արդյունքը. բանտերից ազատված շատ ընդդիմադիրներ հեռանում են Ադրբեջանում՝ գիտակցելով առկա վարչակարգի պայմաններում փոփոխությունների անհնարինությունը: Արդյունքում՝ ադրբեջանական հասարակությունը դառնում է առավել փակ, մեծապես վերահսկելի և լոյալ իշխանություններին:

 

Ադրբեջանցի ծաղրանկարիչ Գյունդուզ Ագաևի ծաղրանկարը` նվիրված սահմանադրական հանրաքվեին.


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 81%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    9 C°
     
    20°   
    18.05.2024
    21°  10° 
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: