Նոյեմբերի 09-ին նշվում է երկրորդ աշխարհամարտի ամենահայտնի խորհրդանիշի` Բեռլինի պատի փլուզման օրը, ինչից հետո միացան Արևմտյան և Արևելյան Գերմանիան: Այն խորհրդանշում էր Սառը պատերազմի ընթացքում Արևմտյան Եվրոպան և Արևելյան բլոկը բաժանող «Երկաթյա վարագույրը»։
Բեռլինի պատը կառուցվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ( Արևելյան Գերմանիա) 1961 թվականի օգոստոսի 13-ից։ Պատը բաժանել է Արևմտյան Բեռլինը Արևելյան Բեռլինից և Արևելյան Գերմանիայից մինչև 1989 թվականի նոյեմբեր, երբ այն պաշտոնապես քանդվեց։
Արգելապատը ներառել է խոշոր բետոնե պատերի երկայնքով տեղակայված պահակային աշտարակներ, որոնք զբաղեցրել են ընդարձակ տարածք և հետագայում հայտնի են դարձել «մահվան գոտի» անվամբ։
Արևելյան բլոկը պնդում էր, որ պատը կառուցվել է բնակչությանը ֆաշիստական տարրերից պաշտպանելու համար։ Գործնականում պատը ծառայում էր որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևելյան Գերմանիայից և կոմունիստական Արևելյան բլոկից մասսայական արտագաղթի և դասալքության արգելք։
Նոյեմբերի 9-ին աշխարհում նշվում է նաև Ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտության դեմ պայքարի միջազգային օրը: