Ուկրաինան միակողմանիորեն դադարեցրել է Ռուսաստանի հետ 48 միջազգային պայմանագրերի գործողությունը: Այս մասին, Ведомости պարբերականի փոխանցմամբ "1+1" հեռուստաալիքի եթերում հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը:
"Վերջին ժամանակներս մենք “սպանել” ենք 48 երկկողմ պայմանագիր… Հաջորդ չափաբաժինը կլինի շատ շուտով, շուրջ 40 պայմանագիր: Մենք մանրամասնորեն վերանայում ենք մեր պայմանագրային բազան”, - ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ Ռուսատան-Ուկրաինա հարաբերությունների լարվածության նոր փուլը սկսվեց նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում ուկրաինական նավերի հետ կապված միջադեպից հետո: