ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս-ուկրաինական հերթական էսկալացիա. ի՞նչ է տեղի ունեցել Կերչի նեղուցում

BBC

Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հարաբերություններն ավելի են լարվում: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության փոխանցմամբ` Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերը նոյեմբերի 25-ի առավոտյան խախտել են ռուսական ջրային սահմանները:  Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն են վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով, որի արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:  Կրեմլը տեղի ունեցած միջադեպը անվանել է «վտանգավոր սադրանք»։ 

Սակայն ուկրաինական կողմի պնդմամբ, ուկրաինական նավերն ու քարշակը Օդեսայից Մարիուպոլ են գնալիս եղել Կերչի ուղղությամբ՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում ներկայացնելով: Ուկրաինայից հայտնում են նաև, որ ռուս սահմապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ, ինչի հետևանքով էլ վիրավորում է ստացել 6 ուկրաինացի զինծառայող: Բացի այդ, Ուկրաինայից հայտնում են ՌԴ-ի կողմից նավերը գրավելու մասին: Ի դեպ, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը  հաստատել է նավերը վերցնելու ու զինծառայողներին հրազենային վնասվածքներ հասցնելու փաստը:

Այս առնչությամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պահանջել է Ռուսաստանից անհապաղ ազատել ուկրաինացի ծովայիններին և ուկրաինական երեք նավերը։ Նա հայտարարել է, որ ակնկալում է արագ արձագանք Մոսկվայից։  Բացի այդ, պետության ղեկավարը կոչ է արել ուժեղացնել միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա նավերն անհապաղ ազատելու համար: Նշենք, որ նոյեմբերի 26-ին Պորոշենկոն գործողության մեջ է դրել երկրի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը, այն է՝ երկրում ռազմական դրություն սահմանել մինչև 2019 թվականի հունվարի 25-ը:

Նա նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ պայմանավորվել է շտապ կարգով Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի արտակարգ նիստ գումարել: Իսկ Ռուսաստանն էլ իր հերթին ՄԱԿ-ին է խնդրել Ազովի ծովում տիրող իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել:

Նշենք, որ սա Կերչի նեղուցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջին միջադեպը չէ: Նմանատիպ միջադեպեր երկու երկրների միջև տեղի են ունեցել սկսած 2014 թվականից, այն բանից հետո, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին, իսկ Կերչի նավահանգիստը ու նեղուցն անցան ռուսական վերահսկողության տակ: Այժմ Կերչի նեղուցում ցանկացած գործողություն իրականացնելու համար  անհրաժեշտ է  նավահանգստի ղեկավարի թույլտվությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: