Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գերմանական Funke Media Group-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը նպատակ ունի օկուպացնել ուկրաինական Բերդյանսկ ու Մարիուպոլ քաղաքները:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` Պորոշենկոյի խոսքով, ՌԴ կողմից այդպիսի ծրագրեր ունենալու մասին է վկայում վերջերս Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը:
«Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի օկուպացիան ընդլայնելու իր ծրագրերից: Մոսկվան փորձում է ցամաքային միջանցք ստանալ օկուպացված Դոնբասից դեպի Ղրիմ՝ գրավելով Բերդյանսկն ու Մարիուպոլ ը», - ասել է Պորոշենկոն: