Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը պետք է նշանակվի կոնսենսուսով։ Sputnik Արմենիային այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը` արձագանքելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այսօրվա որոշմանը։
Բելառուսի նախագահն այսօր ստորագրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը: