ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուկաշենկոն Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21-ին աշխատանքային հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից:

Ստանիսլավ Զասը հայտնել է նախագահին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպումների մասին, որոնք պետք է համաձայնեցնեին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությունը: Նման նշանակման ձև Սանկտ Պետերբուրգում ղեկավարների նոյեմբերյան հանդիպման ժամանակ առաջարկել էր Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարն արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան: Այս պետությունների ղեկավարները նրա թեկնածությանը հավանություն են տվել: Ալեքսանդր Լուկաշենկոն Ստանիսլավ Զասի նշանակմանը պաշտոնապես աջակցել է ստորագրելով ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը:

«Ես ավելի վաղ ասում էի, որ Բելառուսից մեկ թեկնածու չէ, որ ունենք: Բայց ես կանգ առա Զասի թեկնածության վրա, որպեսզի, եթե կարելի է այդպես ասել, օրինակ ծառայեմ, որ ժամանակն է այս կազմակերպությունում նախկին, պաշտոնաթող գեներալների (ոչ մի վատ բան չեմ ուզում ասել նրանց մասին) ինչ-որ առումով պաշտոնական նշանակումից անցում կատարենք երիտասարդ և հեռանկարային գեներալներին, որպեսզի այս կազմակերպությանը նշանակություն հաղորդենք: Առավել ևս, որ մենք նշանակել ենք պաշտոնաթող գեներալների, որոնք արդեն վաղուց հեռացել են զինվորական ծառայությունից, քաղաքականությունից, իսկ սա ամեն դեպքում ռազմաքաղաքական կազմակերպություն է»,- իր որոշումն այսպես է բացատրել Լուկաշենկոն:

Նա հույս է հայտնել, որ ապագայում գլխավոր քարտուղարի պաշտոնում իրենց ներկայացուցիչներին նշանակելու ժամանակ այս ընթացակարգին հետևելու են նաև ՀԱՊԿ մյուս անդամ երկրները:

«Եվ բնականաբար, սա համապատասխանում է կադրերի նշանակման և պատրաստման մեր չափանիշներին. սեր և պրոֆեսիոնալիզմ այն գործի նկատմամբ, որով զբաղվելու ես»,- հավելել է Լուկաշենկոն:

Նա նաև ուշադրություն է հրավիրել Աստանայում նոյեմբերին կայացած գագաթաժողովին ձեռք բերված համաձայնությունների իրականացման վրա: Մասնավորապես, այն ժամանակ կողմերը հաստատել էին ՀԱՊԿ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակի իրավական ձևակերպման մասին դրույթները. ժամանակին այս հարցը բարձրացվել էր Բելառուսի կողմից: 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: