Ethiopian Airlines-ի ավիաաղետի պատճառով Boeing ընկերությունը չեղյալ Է հայտարարել նոր Boeing-777X-ի շնորհանդեսը, որը նշանակված Էր մարտի 13-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, հայտնել Է ընկերության ներկայացուցիչը:
«Boeing 737-ը խորապես վշտացած Է Ethiopian Airlines-ի N 302 չվերթի վթարից, այժմ մեր հիմական խնդիրն Է՝ զորակցել մեր սպասարկյալներին: Այդ կապակցությամբ մենք հետաձգում ենք Boeing-777X-ի շնորհանդեսը, որը նշանակված Էր մարտի 13-ին, և դրա հետ կապված միջոցառումները զանգվածային լրատվամիջոցների հետ: Մենք հնարավորություն ենք փնտրում նոր ինքնաթիռն աշխարհին ներկայացնել մոտ ապագայում»,- ասել Է գործակալության զրուցակիցը: