Նոր Զելանդիայի արտգործնախարար Ուինսթոն Փեթերսը կմեկնի Թուրքիա՝ պարզաբանումներ պահանջելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում մուսուլմանների դեմ իրականացրած ահաբեկչության մասին արված մեկնաբանությունների համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի հայտարարությանը:
«Մեր նախարարը դեմ առ դեմ պարզաբանումներ կպահանջի թուրքական կողմի հայտարարությունների առնչությամբ»,- ասել է Նոր Զելանդիայի վարչապետը: