Ընդամենը մի քանի օրից՝ մարտի 31-ին տեղի կունենան Ուկրաինայի նախագահի հերթական ընտրությունները:
Այս ընթացքում անցկացված տարբեր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Ուկրաինայի նախագահի 39 թեկնածուներից ընտրողների ամենամեծ աջակցությունն են վայելում երեքը՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ, նարնջագույն հեղափոխության առաջնորդներից Յուլյա Տիմոշենկոն և շոումեն, հաղորդավար, կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին:
Իսկ ինչպիսի՞ն են նրանց մոտեցումներն Ուկրաինայի արտաքին քաղաքականության հարցում:
Փորձենք դիտարկել Ուկրաինայի 6-րդ նախագահի հավակնորդներից հիմնական ֆավորիտների` Պ. Պորոշենկոյի, Յ. Տիմոշենկոյի և Վ. Զելենսկու նախընտրական ծրագրերում արտաքին քաղաքականությանը նվիրված հիմնական կարևոր կետերը:
Եվ այսպես.
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ երկրի հաջորդ 5 տարիների արտաքին քաղաքականության վերաբերյալ տեսլականի հիմնական դրույթները հետևյալն են`
Եվրաինտեգրում
Ռուսաստանի հետ հարաբերություններ, Ղրիմի հարց
«Բատկիվշինա» ("Батькивщина") կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հիմնական դրույթները կարելի է ամփոփել հետևյալ կետերում.
Եվրաինտեգրում
Ռուսաստանի հետ հարաբերություններ, Ղրիմի հարց
Շոումեն, հաղորդավար, դերասան Վլադիմիր Զելենսկու՝ արտաքին քաղաքականությանն առնչվող ծրագրերը հետևյալն են.
Եվրաինտեգրում
Ռուսաստանի հետ հարաբերություններ, Ղրիմի հարց
Բուդապեշտի հուշագրի երաշխավորների և ԵՄ գործընկերներին դիմել աջակցության հետևյալ հարցերով`
Ինչպես երևաց թեկնածուների նախընտրական ծրագրերում արտացոլված արտաքին քաղաքական ծրագրերից, չափազանց հստակ արևմտամետ պլաններ ունի միայն գործող նախագահ Պորոշենկոն, ով անգամ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու ժամկետ է նշել՝ 2023 թվականը: Պորոշենկոն պլանավորում է նաև մուտք գործել ԵՄ և ՆԱՏՕ՝ որպես տարածաշրջանային առաջնորդ: Զելենսկին, համարելով Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին երկրի անվտանգության երաշխիք, անդամակցության որոշման կայացումը թողնում է համաժողովրդական հանրաքվեի արդյունքներին: Իսկ Տիմոշենկոն ընդհանրապես չի նշում ոչ ՆԱՏՕ-ին, ոչ էլ Եվրամիությանը երկրի անդամակցության մասին՝ համարելով անհրաժեշտ միայն երկրի ռազմական ուժերի՝ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան լիարժեք մոդեռնիզացիան:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին և Ղրիմի հարցին, ապա երեք թեկնածուներն էլ ծրագրում են վերականգնել Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը», սակայն դրա հետ մեկտեղ Տիմոշենկոն և Զելենսկին նախատեսում են նաև փոխհատուցում պահանջել Ռուսաստանից «հասցված վնասների համար»: Տիմոշենկոն նաև մի փոքր հեռու է գնացել՝ մշակել է «օկուպացված տարածքների վերաինտեգրման և վերականգնման ծրագիր» ՝ տեսնելով կոնֆլիկտի հետևանքով հասարակությունների միջև առաջացած պատնեշների առկայությունը և անհրաժեշտ համարելով դրանց քանդումը:
Ինչպես երևում է ֆավորիտների նախընտրական ծրագրերից, ուկրաինական ժողովուրդը հաստատակամ է մնում եվրաինտեգրման վեկտորի պահպանման հարցում, և նախագահի ընտրության հարցում այս գործոնը չի լինելու գերակայողը: Այլ հարց է, որ թեկնածուները տարբեր խնդիրներ են դնում իրենց առջև՝ ընտրված այդ վեկտորի համատեքստում: