ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 806,28 դրամ ԱՐԾԱԹ - 232,86 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 754,25 դրամ

Ուկրաինա. նախագահական ընտրություններ 2019

РБК-Украина

2019թ. մարտի 31-ին տեղի կունենան Ուկրաինայի նախագահի հերթական ընտրությունները:

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից հաստատված  նախագահի թեկնածուների վերջնական ցանկը ներառում է 39 թեկնածու: Ի սկզբանե ԿԸՀ-ն գրանցել էր 44 հոգու (մինչև մարտի 7-ը թեկնածուներն իրավունք ունեին հրաժարվելու ընտրություններին մասնակցությունից և այդ իրավունքից օգտվել է 5 թեկնածու), ևս 47 թեկնածուի մերժել էր: Նախագահի պաշտոնի մրցապայքարին մասնակցելու համար ԿԸՀ փաստաթղթեր էր հանձնել ընդհանուր 91 հոգի:

Նախագահի թեկնածուների քանակով 2019թ. ընտրությունները ռեկորդային են: Մինչ այդ ռեկորդային են եղել 2004թ. ընտրություննները, երբ նախագահի “աթոռի” համար պայքարում էր 26 հոգի:

Այս տարի նախագահի պաշտոնի 39 հավակնորդների շարքում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, «Բատկիվշինա» ("Батькивщина") կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ, նարնջագույն հեղափոխության առաջնորդներից Յուլյա Տիմոշենկոն, շոումեն, կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին, Ուկրաինայի էներգետիիկայի նախկին նախարար, նախկին փոխվարչապետ, ներկայումս պատգամավոր Յուրի Բոյկոն, Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Անատոլի Գրիցենկոն և այլոք:

Հետաքրքիր տվյալներ 

  • Թեկնածուների ընդհանուր քանակն ու սեռային բաշխումը. գրանցված է ընդհանուր 39 թեկնածու, որոնցից 35–ը տղամարդ է, 4-ը` կին: Ընդհանուր առմամբ թեկնածու դառնալու համար ԿԸՀ փաստաթղթեր է հանձնել 91 հոգի:
  • Թեկնածուների տարիքային բաշխումը. թեկնածուների միջին տարիքը 50 է: 35-45 տարեկան տարիքային կատեգորիայում է թեկնածուներից 12-, 45-60-ում` 20-ը, իսկ 60-ից ավել տարիքայինում` 7-ը:
  • Կուսակցական պատկանելությունը. 39 թեկնածուներից 19-ն առաջադրված է կուսակցության կողմից, իսկ 20-ն ինքնաառաջադրված է: Միաժամանակ, նրանցից 23-ը կուսակցության անդամ են հանդիսանում, իսկ մնացյալ 16-ը որևէ քաղաքական ուժի անդամ չէ:
  • Թեկնածուների աշխատավայրը. 39-ից 14-ը պատգամավոր են, մեկը գործազուրկ է, ևս մեկի աշխատավայրն էլ նշված չէ:


Ովքե՞ր են ֆավորիտները 

Այս ընթացքում անցկացված տարբեր հարցումները վկայում են, որ Ուկրաինայի նախագահի հավակնորդներից հիմնական ֆավորիտները երեքն են՝ Պ. Պորոշենկոն, Յ. Տիմոշենկոն և Վ. Զելենսկին:

Մասնավորապես, «Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտ»-ի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն, եթե Ուկրաինայի նախագահի ընտրություններն անցկացվեին փետրվարի կեսին, ապա երկրորդ փուլ անցնելու ամենամեծ շանսերը կունենային թեկնածուներից Վլադիմիր Զելենսկին (14.1%), Պյոտր Պորոշենկոն (9.6%) և Յուլիա Տիմոշենկոն (7.4%):

«Վարկանիշ» (Рейтинг) սոցիոլոգիական խմբի անցկացրած հարցման արդյունքներով կողմնորոշված և ընտրելու մտադրություն ունեցող ընտրողների ամենաշատ աջակցությունն ունի թեկնածուներից Վլադիմիր Զելենսկին (մոտ 25.1%), երկրորդ տեղը միմյանց միջև կիսում են Պյոտր Պորոշենկոն (16.6%) և Յուլիա Տիմոշենկոն (16.2%): Առաջին հնգյակում են նաև Յուրի Բոյկոն (11.3%) և Անատոլի Գրիցենկոն (7.7%):

Այդ նույն հացրման արդյունքներով Վ. Զելենսկին ունի համեմատաբար ավելի լավ էլեկտորալ դիրքեր երկրի հարավի և արևելքի ընտրողների շրջանում, նաև առաջնորդում է Ուկրաինայի քաղաքների էլեկտորալ վարկանիշային ցանկերը: Պ. Պորոշենկոն գլխավորում է ֆավորիտների ցանկը երկրի արևմուտքում, իսկ Յ. Տիմոշենկոն` կենտրոնական հատվածներում, որտեղ նա կիսում է առաջին տեղը Վ. Զելենսկու հետ:

Հարցումները ցույց են տվել նաև, որ երիտասարդությունը հավատում է Զելենսկու հաղթանակին, իսկ ավագ սերունդը` Պորոշենկոյի և Տիմոշենկոյի հաղթանակին:

Հետաքրքրական է նաև, ըստ հարցմանն հակավարկանիշը (антирейтинг) գլխավորում է գործող նախագահը. հարցվածների գրեթե կեսը նշել է, որ ոչ մի պարագայում չի քվեարկի Պ. Պորոշենկոյի օգտին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 74%
Քամի՝ 8 կմ/ժ
3 C°
 
  11° 
22.04.2019
  11° 
23.04.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք Դավիթ Տոնոյանի` «նոր պատերազմ` նոր տարածքներ» ձևաչափին: