Սարգիս Մուրադյան պատկերասրհի ֆեյսբուքյան էջը հրավիրում է բոլոր արվեստասերներին Զարուհի Մուրադյանի անահատական ցուցահանդեսի բացմանը։
Նկարների բարեգործական վաճառքի հասույթը կուղղվի «Օգնիր զինվորին» նախաձեռնությանը և քաղցկեղով հիվանդ երեխաների «Ժպիտների քաղաք» City of Smile Charitable բարեգործական հիմնադրամին։
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մայիսի 3-ին ժամը 18։00-ին, իսկ հաջորդ օրերին պատկերասրահը կգործի 12։00-18։00։ Հանգստյան օրը՝ երկուշաբթի։