ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարսահարդարիչի գյուտարարը հայ է

Այսօր շատերն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց վարսահարդարիչի, որն, ի դեպ, ստեղծվել է մոտավորապես 19-րդ դարի վերջին:

Վարսահարդարիչի առաջին մոդելը ստեղծվել է 1890 թվականին Ալեքսանդր Գոդֆուրի կողմից վակումային փոշեծծիչի գաղափարի հիմքի վրա: Գոդֆուրն այդ վարսահարդարիչը ստեղծել էր Ֆրանսիայում իր գեղեցկության սրահում օգտագործելու համար: Ընդ որում, մազերը չորացնելու համար անհրաժեշտ էր նստել այդ սարքի տակ:

Տանն ինքնուրույն օգտագործելու համար նախատեսված վարսահարդարիչի առաջին արտոնագիրը, սակայն, ստացել է հայկական ծագումով ամերիկացի գյուտարար Գաբրիել Կազանչյանը 1911 թվականին: Այդ վարսահարդարիչի դիզայնը բազմակի բարելավվեց 1911-1920թթ. ընթացում: Վերջապես 1920 թվականին ձեռքի վարսահարդարիչը մուտք գործեց շուկա:

Չնայած սարքը հավանության արժանացավ հասարկության շրջանում, այն բավարար հզորություն չուներ վարսերն ամբողջովին չորացնելու համար: Համեմատության համար նշենք, որ ձեռքի առաջին վարսահարդարիչն ունեցել է 100 վտ հազորություն այն դեպքում, երբ մերօրյա վարսահարդարիչների հզորությունը հասնում է 2000 վտ:

Կազանչյանի ստեղծած վարսահարդարիչը աշխատում էր մերօրյա վարսահարդարիչի սկզբունքով՝ տաքացվող մետաղալարերով: Երբ մետաղալարերը տաքանում էին, հատուկ հովհարիչի միջոցով տաքացված օդը դուրս էր մղվում սարքից: Սակայն դա չօգնեց խուսափել էլեկտրահարության բազմաթիվ դեպքերից:

Պետք է նշել, որ առաջին վարսահարդարիչները եղել են նաև բավականին ծանր՝ կշռում էին մոտ1 կգ: Այնուամենայնիվ հենց Կազանչյանի առաջարկած մեխանիզմով են աշխատում մերօրյա վարսահարդարիչները: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: