ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ճգնաժամային կենտրոնում  ներկա պահին տեղավորվել են  Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված՝ առանց խնամքի, ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ հավելելով, որ  խնամքի հաստատությունում գտնվող տարեցների թիվն անընդհատ փոփոխվում է։

«Կան տարեցներ, որոնց հայտնաբերում են համայնքներում, ահազանգում են մեզ և տեղավորում ենք։ Նաև լինում են հարազատներ, ովքեր իրենց բարեկամական կապերի միջոցով հայտնաբերում են իրենց տարեցին ու ընտանիքը վերամիավորվում է»,-պարզաբանեց Մանուչարյանը։

Նրա խոսքով՝  նախարարության ճգնաժամային կենտրոնում տեղավորված  երեխաները հիմնականում Ստեփանակերտի խնամքի կենտրոնից են։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.11.2024
       
    22.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: