ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սփյուռքը սկսել է մաշվել ու գունաթափվել, անտարբերանալ, հուսախաբ լինել Հայաստանի նկատմամբ․ Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի: Անթիլիասի Մայրավանքում մտավարականների հետ հանդիպման ժամանակ նա բացատրել է, թե ինչու Սփյուռքի տարի, փոխանցում է Panorama.am:

Արամ առաջինը նշել է, որ  2022 թվականը Սփյուռքի տարի հռչակելու լուրջ պատճառներ ուներ, որովհետև Սփյուռքը սկսել է մաշվել և գունաթափվել:

«Սփյուռքը սկսել է տարածվել ու ծավալվել։ Հայության ճնշող մեծամասնությունը Սփյուռքում է: Սփյուռքը սկսել է մաշվել և գունաթափվել: Սփյուռքը սկսել է անտարբեր լինեն ինքն իր նկատմամբ, հուսախաբ՝ Հայաստանի նկատմամբ, հատկապես՝ վերջին մի քանի տարիներին, Արցախի պատերազմից հետո:

Երիտասարդությունը սկսել է հեռանալ մեր հավաքական կյանքից, մեր կառույցներից: Օտարի ներկայությունը հայի կյանքում սկսել է դառնալ զգալի: Մեր շուրջը տեղի ունեցող փոփոխությունների հետ  չենք կարողացել քայլը պահել»,- ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: