ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը հայտարարեց, որ շատ մոտ են արձանագրելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման առաջին արդյունքները

Երևանում քննարկվել է Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ- Մեղրի- Հորադիզ երկաթգծի կառուցման հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ փետրվարի 2-ի հանդիպումից:

Փաշինյանը հայտարարեց` շատ մոտ են արձանագրելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, քանի որ փետրվարի հանդիպումն ամբողջությամբ եղել է գործնական և նվիրված է եղել Երասխ– Ջուլֆա–Օրդուբադ– Մեղրի–Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին:

«Մենք արդեն այդ թեմայով պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, որոնց անբաժանելի մաս է այն հանգամանքը, որ մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք, և երկաթուղին պետք է գործի ՀՀ տարածքում` ՀՀ օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում` Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում, և երեկվա այցը, ըստ էության, գործնականացմանն էր ուղղված»,– ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ արդեն քննարկվում են տեխնիկական առաջադրանքի ձևակերպման հարցերը, նաև նախագծման հարցերը, նաև շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերը:

«Իրադարձություններից առաջ ընկնել պետք չէ, բայց այս դինամիկայով շարունակվելու դեպքում մենք կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է իրատեսական»,-ասաց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելեց, որ երկաթգծի վերականգնման հետ կապված ունենալու են երկկողմ շփումներ, որովհետև ենթակառուցվածքի օպերատորը «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ն է:

«Ըստ այդմ, մենք ճիշտ ենք համարում այս փուլից ծրագրի հետ կապված առաջընթացներում ինտենսիվ փորձագիտական շփումներ ունենալ նաև երկկողմ հարթակում, որովհետև նախագծային փուլից սկսած՝ ճիշտ է, որ օպերատորի հետ մեր համագործակցությունը սերտ լինի, որպեսզի նախագիծն ունենա այնպիսի տրամաբանություն, որ դրանից հետո անմիջապես կառուցվի ու հետո անմիջապես շահագործվի առանց խոչընդոտների:

Կարծում եմ, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը աշխարհի լրջագույն կառույցներից մեկն է և այն ներուժը, փորձը և տեղեկատվությունը, որին նրանք տիրապետում են, իհարկե, շատ կարևոր է այս նախագծի իրականացման և հետագա շահագործման համար: Նաև պետք է նշել, թե ինչ խոսքերի վերադասավորում տեղի կունենա` Հյուսիս-հարավ, թե Արևելք-Արևմուտք լոգիստիկ ուղղությունները, այդ ներուժի գնահատականի մեջ համագործակցության արդյունքում ունենալու ենք համապարփակ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա գնահատել այս ծրագրի եկամտաբերությունը և ապագա ֆինանսական մոդելի ճիշտ կառուցումը», - ասաց Գրիգորյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: