ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2021թ.-ին ՀՀ-ում ապաստանի իրավունքի դիմում են ներկայացրել 260 օտարերկրացի, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ

Հայաստանում ապաստանի իրավունք ստանալու համար 2021 թվականին Հայաստանի Միգրացիոն պետական ծառայություն է դիմել 260 անձ, «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տվյալներ է տրամադրել Միգրացիոն պետական ծառայությունը:

Հայաստանից 2021 թվականին ամենաշատը ապաստան են հայցել Իրանի քաղաքացիները՝ 118 անձ, կասեցվել կամ կարճվել են 35-ի դիմումները, մերժում է ստացել Իրանի 42 քաղաքացի: Փախստականի կարգավիճակ է հայցել Իրանի 40 քաղաքացի: Դադարեցվել է 3-ի փախստականի կարգավիճակը:

Նախորդ տարի ապաստան ստանալու համար հայց է ներկայացրել Սիրիայի 27 քաղաքացի: Սիրիայի 2 քաղաքացու դիմում կասեցվել կամ կարճվել է, 20-ը ստացել է փախստականի կարգավիճակ:

Հայաստանից 2021 թվականին ապաստան է հայցել նաև Կուբայի 14 քաղաքացի, կասեցվել կամ կարճվել է 2-ի դիմումը, մերժում է ստացել Կուբայի 7 քաղաքացի, փաստականի կարգավիճակ՝ 1 անձ:

Նախորդ տարի Հայաստանում ապաստանի դիմում է ներկայացրել նաև Ռուսաստանի 7 քաղաքացի, կասեցվել կամ կարճվել է 1-ի դիմումը, մերժում է ստացել 4-ը:

Հայաստանից 2021-ին ապաստան է հայցել նաև Թուրքիայի 6 քաղաքացի, կասեցվել կամ կարճվել է 1 անձի դիմում, մերժում է ստացել 1-ը, փախստականի կարգավիճակ է ստացել 3 քաղաքացի:

2021-ին կասեցվել կամ կարճվել է ապաստանի հայցով դիմած Ադրբեջանի 1 քաղաքացու դիմում, ապաստան համար մերժում է ստացել Ադրբեջանի 2 քաղաքացի:

Տարվա ընթացքում ապաստան են հայցել նաև Չինաստանի, Ուկրաինայի, Հորդանանի, Վրաստանի և այլ երկրների քաղաքացիներ:

Այսպիսով 2021-ի արդյունքներով ընդհանուր առմամբ ապաստանի համար դիմած 260 քաղաքացուց կասեցվել կամ մերժվել է 69-ի դիմումը, մերժում է ստացել ապաստան հայցող 67 քաղաքացի, փախստականի կարգավիճակ է ստացել 78 անձ: Դադարեցվել է 10 անձի փախստականի կարգավիճակ: Ընդ որում 2021-ին Հայաստանում ապաստան են հայցել էականորեն ավելի շատ քաղաքացիներ, քան 2020-ին, 2019-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: