ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համաշխարհային բանկը հաստատել է 26․5 միլիոն եվրոյի վարկ՝ Հայաստանի համար

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր 26․5 միլիոն եվրոյի վարկ է հաստատել Հայաստանի «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» (ՊՀԱԾ IV) համար։ Ծրագիրը Հայաստանի պետական հատվածի արդիականացման ծրագրերի շարքում չորրորդն է և կառավարությանը կօգնի տնտեսվարողների և քաղաքացիների համար ընտրված պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման և հասանելիության բարելավման հարցում։

ՀԲ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանում մի շարք պետական ծառայություններից օգտվելու համար քաղաքացիների ֆիզիկական ներկայությունն է պահանջվում։ Ասվածն առավել ակնհայտ է գյուղական վայրերում։ Քաղաքացիների համար նաև գոյություն ունեցող թվային ծառայություններից օգտվելու մարտահրավերներ կան։ Ըստ Համաշխարհային բանկի ՏՀՏ հարցման եզրահանգման՝ Հայաստանի քաղաքացիների և տնտեսվարողների սոսկ հինգ տոկոսն է ներկայումս օգտվում կառավարության առցանց ծառայություններից։

«Պետական կառավարման արդիականացումը և պետական ծառայությունների արդյունավետ մատուցումը կարող է խթանել ներառական աճը և կրճատել անհավասարությունները»,- ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։ «Պարզեցված և թվայնացված բիզնես գործընթացները խթանում են ռեսուրսների արդյունավետությունը և բարձրացնում պետական ծառայությունների արտադրողականությունը։ Քաղաքացիներին արդյունավետ և հասանելի ծառայություններ մատուցելու ունակ՝ ավելի գործուն պետական հատվածը նաև հավասարության ավելի մեծ հնարավորություններ է ապահովում և աջակցում է մասնավոր հատվածի արտադրողականությանը»։

Ծրագիրը պետական հատվածի արդիականացման մոտեցմանը կաջակցի պետական կառավարման, տվյալների կառավարման և թվային ծառայությունների մատուցման համակարգերի վրա խարսխված երեք բաղադրիչների միջոցով։ Առաջին բաղադրիչի առանցքում պետական կառավարման ընդհանուր արդյունավետությունն է, և այն օժանդակում է Քաղաքացիական ծառայության գրասենյակի, հանրային ծառայության կառավարման,  Արդարադատության նախարարության արդյունավետության բարձրացմանը։

Երկրորդ բաղադրիչն օժանդակում է թվային պետական ծառայությունների մատուցմանը, որի առանցքում հարկային և մաքսային վարչարարության համակարգերն են՝ եկամուտների մոբիլիզացման արդյունավետության բարձրացման և կառավարության կողմից ծառայությունների տրամադրումն ամրապնդելու համար։  Տեղական ինքնակառավարման մարմիններին տվյալների շտեմարանների, տվյալների ենթակառուցվածքի և հաշվողական համակարգերի վերակազմակերպման հետ կապված փորձնական աշխատանքների միջոցով օժանդակելով՝ դրանք կհամապատասխանեցվեն պետական կառավարման մարմինների բիզնես գործընթացներին։

Երրորդ բաղադրիչն օժանդակում է ծրագրի բարեհաջող իրականացման համար անհրաժեշտ հիմնական տեխնոլոգիական  հենքին՝ բարելավելով և հզորացնելով տվյալների ղեկավարումը/կառավարումը, ամպային հաշվողական հնարավորությունները, կիբերանվտանգությունը և արհեստական բանականությունը։

Առաջարկվող ծրագիրը հենվում է Բանկի օժանդակությամբ նախորդ երեք գործառնությունների  ձեռքբերումների վրա, որոնց առանցքում  Հայաստանի պետական հատվածի գործառույթների և ծառայությունների արդիականացումն էր՝ ավելի արդյունավետ և հասանելի ծառայությունների համար տեխնոլոգիաների կիրառմամբ։

Համաշխարհային բանկը 26․5 միլիոն եվրո (29․9 միլիոն դոլարին համարժեք) գումարով ՎԶՄԲ վարկը կտրամադրի փոփոխական սպրեդով, 14․5 տարվա արտոնյալ ժամկետով և 25 տարվա մարման ընդհանուր ժամկետով։ Կառավարության մասնակցությունը 5․3 միլիոն եվրո է (6 միլիոն դոլարին համարժեք)։ 1992 թ․Համաշխարհային բանկին և 1993 թ․ ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ընդհանուր հանձնառությունները կազմել են մոտավորապես 2,477,870 միլիոն դոլար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: