ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ՝ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով. Արմեն Գրիգորյան

Photolure

«Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր անկլավների մասով, մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ՝ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների վերաբերյալ»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է Panorama.am:

Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից հայտարարովող անկլավների հարցում:

Հայտնելով որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով հանձնաժողովի հանդիպումը չի կայանում տեխնիկական խնդիրների պատճառով՝ Գրիգորյանն ասաց.
«Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի ու աշխատանքային խումբը կհանդիպի»:

Ըստ ԱԽՔ-ի՝ տեխնիկական հարցերը վերաբերում են այն ընդհանուր օրակարգին, որը ձևավորվել է անցած տարի նոյեմբերին Սոչիում ու Բրյուսելում:

«Ակնկալում ենք, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը պետք է լինի այդ տրամաբանության շրջանակներում և ակնկալում ենք, որ այդ հայտարարությունների տրամաբանության շրջանակներում լուծում կգտնվի»,- հայտարարեց ԱԽ քարտուղարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: