ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիան հույս ունի ՕՊԵԿ+ -ի հետ համաձայնագիր մշակել՝ ներառելով Ռուսաստանը

Gazeta.ru

Սաուդյան Արաբիան հույս ունի ՕՊԵԿ+ -ի հետ համաձայնագիր մշակել, որը կներառի Ռուսաստանը: Այս մասին ասել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդել Ազիզ բեն Սալմանը Financial Times-ին տված հարցազրույցում:

Նախարարը նշել է, որ շուկայում անորոշության պայմաններում դեռ վաղ է խոսել նոր համաձայնագրի մանրամասների մասին, սակայն ՕՊԵԿ+ը կավելացնի արդյունահանումը «եթե պահանջարկ լինի»։

Աբդել Ազիզ բեն Սալմանը վառելիքի գների աճը բացատրել է նավթի վերամշակման համաշխարհային կարողությունների բացակայությամբ։ «Շուկայում որոշիչ գործոնը նավթավերամշակման գործարանների հզորությունն է... Առնվազն վերջին երեք տարիների ընթացքում ամբողջ աշխարհը կորցրել է մոտ 4 միլիոն բարել նավթավերամշակման հզորություն, որից 2,7 միլիոնը միայն կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր։ »,- ասել է նախարարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: