ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախցիներն իրենց ապագան տեսնում են Արցախում. Ժողովրդագրությանը նվիրված համաժողով Ստեփանակերտում

Մայիսի 22-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդագրության հարցերին նվիրված համաժողով։ NEWS.am-ի հաղորդմամբ; աԱրցախցիներն իրենց ապագան տեսնում են Արցախում. Ժողովրդագրությանը նվիրված համաժողով Ստեփանակերտումյն կազմակերպվել էր The Future Armenian հիմնադրամի կողմից և անցկացվել է հանրային քննարկումների ձևաչափով, քաղաքացիական հասարակութան և պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Արցախյան համաժողովը առաջին քայլն էր, երկրորդը կլինի Երևանում աշնանը կայանալիք Համահայկական համաժողովը։

Հիմնադրամը, որը վայելում է 108 երկրների մեր հայրենակիցների աջակցությունը, հայ ժողովրդի համար կարևոր 15 հարց է առաջադրում։ Ժողովրդագրության խնդիրները դրանցից մեկն են և երեք ամենակարևորների թվում են՝ Արցախի անվտանգության և տնտեսության հետ միասին։

Արցախյան համաժողովի մասնակիցներին ողջունել են հիմնադրամի 6 համահիմնադիրներից 4-ը, Արցախի պետական նախարարն ու նախագահը։

Պետնախարար Արտակ Բեգլարյանը առանձնացրել է հանրապետության զարգացման մի շարք հիմնական ուղղություններ, դրանց թվում՝ կայուն անվտանգությունը, ժողովրդագրական աճող խնդիրները, տնտեսության զարգացումը, որակյալ կրթությունը, արդյունավետ կառավարումը։ «Ժողովրդագրությունը շատ կարևոր է Արցախի համար։ Պատերազմից հետո իրականացվել են որոշ ծրագրեր, բայց դրանք կրել են կարճաժամկետ բնույթ։ Ուստի համաժողովի անցկացումը ճիշտ ժամանակին է»,- փաստել է Բեգլարյանը։

Արցախյան համաժողովին նախորդել էր փորձագետների խմբի աշխատանքը, և հանդիպման մասնակիցների քննարկմանն էին ներկայացվել մի քանի սցենարներ։ Կարևոր է, որ համաժողովին մասնակցում էին բոլոր համայնքների ներկայացուցիչները հավասար համամասնությամբ՝ նկատի ունենալով սեռը, տարիքը և կրթությունը։  Համաժողովի նպատակն էր վեր հանել խնդիրների շրջանակը և մշակել կոնկրետ ծրագրեր դրանց լուծման համար։ Ինչ վերաբերում է ռեսուսներին, ապա, ըստ հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանի, դրանք կան, միայն աննհրաժեշտ է մոբիլիզացնել դրանք։

«Անվտանգություն, տնտեսություն, ժողովրդագրություն. ահա Արցախի հիմնական խնդիրները»,- հաստատել է նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա տեղեկացրել է, որ հանրապետության կառավարությունն իրականացնում է բնակարանային շինարարության ծրագրեր Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բնակարան կորցրածների համար՝ առաջնորդվելով «յուրաքանչյուր ընտանիքի՝ բնակարան» կարգախոսով»։ Արցախն ապրում է։ Այն, որ մենք քննարկում ենք նման հարցեր, նշանակում է, որ հավատում ենք ապագային»,- ասել է Արցախի նախագահը։

Մասնակիցների քվեարկության արդյունքները բուռն քննարկումներից հետո հաստատել են նախագահի խոսքերը. ամենաշատ ձայներ՝ էական տարբերությամբ, հավաքել է «Մնում ենք Արցախում» շարժումը։

Հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ Արցախը չի պարտվել, և ոչինչ ավարտված չէ. «Հայ ժողովրդի պատմության մեջ  այլ տխուր էջեր էլ են եղել։ Գլխավորը, որ արցախցիներն իրենց ապագան տեսնում են Արցախում»։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: