ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեղի է ունեցել Արցախի պատվիրակության և Լիբանանի ՀՅԴ կենտրոնական գրասենյակի անդամների ու լիբանանահայերի հանդիպումը

Մայիսի 25-ին Բեյրութում տեղի է ունեցել Արցախի պատվիրակության հանդիպումը Լիբանանի ՀՅԴ կենտրոնական գրասենյակի անդամների և լիբանանահայերի հետ։

Հանդիպմանը ներկա էին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը, 2020թ մայիսի 15-ին ընտրված հայ պատգամավորներ, գործող ու նախկին նախարարներ։

Արթուր Թովմասյանը ելույթով հանդես է եկել լիբանանահայ համայնքի առջև՝ ընդգծելով Լիբանանի ցուցաբերած անսահման աջակցությունը ինչպես 1915-1922 թթ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդին,այնպես էլ արցախահայությանը։

Անդրադառնալով մայիսի 25-ին Ստեփանակերտում կայացած ԱՀ ԱԽ նիստին, ԱՀ խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ խորհրդի նիստում արտահայտած այն դրիքորոշումը, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու մասին» ձևակերպումը։ ԱԺ նախագահը նույնպես շեշտել է ,որ այդ ձևակերպումը չի արտահայտում անցած 30 տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

ԱԺ նախագահը վստահորեն հայտարարել է, որ Արցախի ապագան հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս։ ԱՀ նախագահի արտահայտած մտքերը, ըստ Արթուր Թովմասյանի, համահունչ են Արցախի խորհրդարանի 4 +1 խմբակցությունների հրապարակած վերջին հայտարարություններին։

Արթուր Թովմասյանը լիբանանահայ համայնքին է ներկայացրել Արցախի հետպատերազմյան իրողություններից բխած իրավիճակը, ընդգծել , որ ԱՀ իշխանությունների գերխնդիրն է՝ օր առաջ լուծել բռնի տեղահանված արցախցիների բնակարանային և սոցիալական խնդիրները։

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև 2020 թ պատերազմի ընթացքում ԱՀ ԱԺ գումարած նիստերին, ինչպես նաև 10-յակ պետությունների քաղաքների կողմից Արցախի անկախության ճանաչմանը, ԱԺ հայտարարություններին։

Իր խոսքում Ազգային ժողովի նախագահը առանձնահատուկ կարևորել է Արցախում ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը «Արցախի ժողովրդի անվտագության հուսալի երաշխավորներ են ԱՀ Պաշպանության բանակը և ռուս խաղաղապահ զորակազմը»։

Ելույթի ավարտին՝ Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման կազմակերպիչներին և լիբանանահայերին ջերմ ընդունելության համար։

Հանդիպման վերջում պատվիրակության պատվին կազմակերպվել էր համերգ, որի ընթացքում հնչել են հայրենասիրական, հատկապես՝ Արցախին նվիրված երգեր։

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև«ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: