ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաշմիրում զինյալների հարձակման հետեւանքով հեռուստահաղորդավարուհի է զոհվել

RenTV

Հնդկական միության Ջամու եւ Քաշմիրի տարածքում զինյալների հարձակման հետեւանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, վիրավորվել 10-ամյա երեխա։ Այս մասին հինգշաբթի Twitter-ում հայտնել է շրջանի ոստիկանությունը, փոխանցում է NEWS.am-ը:

Ծայրահեղականների հարձակման զոհ է դարձել տեղի հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Ամրին Բհաթը։ Ողբերգության պահին նա իր 10-ամյա զարմիկի հետ էր։ Տղան վիրավորվել է ձեռքից, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կինը հիվանդանոցում մահացել է։

Ոստիկանության տվյալներով՝ հարձակումն իրականացրել են «Լաշկար-է-Թայբա» ահաբեկչական խմբավորման երեք անդամները։ Բուդգամի շրջանը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, շրջափակվել է, հանցագործների որոնման օպերացիա է իրականացվում։

Չորեքշաբթի պակիստանամետ զինված խմբավորումների զինյալները կրակ էին բացել Ջամույում եւ Քաշմիրում ոստիկանի տան ուղղությամբ։ Նա մահացել է, դուստրը վիրավորվել է: Հաղորդվում է, որ այս տարի տարածաշրջանում ահաբեկչական հարձակումների հետեւանքով ավելի քան 20 ոստիկան է զոհվել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: