ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանն առաջարկել է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Sputnik Армения

Իրանը ցանկանում է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությունը։

Այս մասին Թեհրանի ներկայացուցիչը հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։

Ավելի վաղ Իտալիան, Հունգարիան եւ Կիպրոսը կոչ էին արել վերսկսել բանակցությունները Կիեւի եւ Մոսկվայի միջեւ։ Եվրոպական երկրների դեսպանների հանդիպմանն առաջարկի նախաձեռնողն Իտալիայի ներկայացուցիչն էր որը դեռ մայիսի կեսերին Ուկրաինայում խաղաղ կարգավորման չորս փուլային ծրագիր էր ստեղծել։ Հռոմում առաջին փուլում առաջարկվել էր հրադադարի հասնել, ինչը ճանապարհ կբացի հետագա բանակցությունների համար։

Միևնույն ժամանակ ռուսական կողմը կարծում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսումը կախված է նրանից, թե ով կմասնակցի դրանց Կիևի կողմից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: