ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գլխավոր շտաբի պետը կդառնա Պաշտպանության նախարարի տեղակալ

Կառավարությունը հավանություն տվեց «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, փոխանցում է aysor.am-ը։

Նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, խմբագրվում և հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, թե Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն, չի հանդիսանալու Պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ։

Պապիկյանը խնդրեց հավանություն տալ օրենսդրական նախաձեռնությանն ու համարել այն անհետաձգելի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս նախագծով Գլխավոր շտաբի պետը դառնում է Պաշտպանության նախարարի տեղակալ, իսկ գնումների ամբողջ համակարգը իրականացվում է ՊՆ-ի կողմից։

«Գլխավոր շտաբը գնումներով չի զբաղվում, Գլխավոր շտաբը զբաղվում է բացառապես Զինված ուժերի համար նախատեսված գործառույթներով», - ասաց վարչապետը։

Սուրեն Պապիկյանն էլ ասաց, թե ԳՇ-ն պետք է միայն պաշտպանի ՀՀ սահմանները, զբաղվի մարտական պատրաստականությամբ։

«Այսինքն՝ այն ամենով, որը բարձրացնելու է մեր բանակի մարտունակությունը», - ասաց նախարարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: