ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երկխոսության միջոցով փոխադարձ ատելության, ագրեսիայի բացառումը պետք է դառնա ապագա սերունդների գլխավոր առաքելությունը. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱՊՀ երիտասարդական ՄԽՎ նիստին

civic.am

2020 թ. հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծությանը, դրա հետևանքով եկեղեցու սրբապատկերների, ինչպես նաև եկեղեցու տարածքում գտնվող արձանների ու խաչքարերի ավերման փաստը Սանկտ Պետերբուրգում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ֆորումի ընթացքում բարձրաձայնել է ՀՀ պատվիրակության անդամ, ֆորումի զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ հրավիրելով ԱՊՀ գործընկերների ուշադրությունը:

Պատգամավորը շեշտել է, որ ծայրահեղ մտահոգիչ է Ադրբեջանի կողմից եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխումը, որի միակ նպատակը հուշարձանի հայկական լինելու փաստի կոծկումն է:

Լիլիթ Մինասյանն անդրադարձ է կատարել ադրբեջանցիների կողմից Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) զանգակատունն ու գմբեթը հանցավոր դիտավորությամբ պայթեցնելուն, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված հայերի պատվին կանգնեցված հուշարձանները ոչնչացնելուն:

Նա շեշտել է, որ երկխոսության միջոցով փոխադարձ ատելության, ագրեսիայի, անհանդուրժողականության մթնոլորտի բացառումը պետք է դառնա այսօրվա երիտասարդության և ապագա սերունդների գլխավոր առաքելությունը:

Նշենք, որ հունիսի 9-10-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվում էր ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ֆորումը: Միջոցառումը կրում էր «Երիտասարդ խորհրդարանականներ՝ հայացք դեպի Համագործակցության ապագանե խորագիրը:

Ֆորումին, որը նվիրված էր Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակին և ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի 10-ամյակին, Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել են պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Արեն Մկրտչյանը, Էմմա Պալյանը և Ազգային ժողովի աշխատակազմի երիտասարդ ներկայացուցիչներ:

Պատվիրակությունը մասնակցել է հետևյալ թեմաներով կլոր-սեղան քննարկումներին. «Օրենսդրական գործունեության փաստացի ուղղություններն ու երիտասարդների իրավունքների ու շահերի ապահովումը», «Երիտասարդական հանրային դիվանագիտություն. միջտարածաշրջանային համագործակցություն և ԱՊՀ երկրների ընդհանուր շահեր», «Երիտասարդությունը և ռուսաց լեզուն. ԱՊՀ-ում ազգամիջյան հաղորդակցության լեզվի պահպանման և զարգացման մեթոդներ»:

Խորհրդարանականները Տավրիդյան պալատում մասնակցել են ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի հերթական նիստին:

Նիստի օրակարգում գլխավոր թեման ԱՊՀ երկրներում երիտասարդության դերն էր մշակութային ժառանգության պահպանման և ժողովրդական արվեստի զարգացման գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: