ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Ղարաբաղում իրավիճակի հետ. Զախարովա

 

Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը որևէ կերպ կապված չէ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի գյուղերից մեկի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Միևնույն ժամանակ հույս ունենք, որ գործարկումն ու համակարգված աշխատանքը կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու միջադեպերի կանխմանը, ինչպես հայ–ադրբեջանական սահմանին, այնպես էլ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում», – ասել է Զախարովան։
Ըստ նրա` Մոսկվան պատրաստ է նպաստել առաջիկայում հանձնաժողովի նիստի անցկացմանը։ Նա նշել է, որ ներկա պահին Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներից ամսաթվերի հետ կապված առաջարկներ է սպասում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարել էր, որ արցախյան Փառուխ գյուղում տիրող իրավիճակը ՌԴ խաղաղապահ ուժերի ուշադրության կենտրոնում է գտնվում։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: