ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է սահմանում ՌԴ քաղաքացիների համար

m24.ru

Նախարարների կաբինետի ծրագրված որոշման համաձայն՝ Ուկրաինան հուլիսի 1-ից մուտքի վիզային ռեժիմ կմտցնի Ռուսաստանի քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մեր պետության ազգային անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող աննախադեպ սպառնալիքներին դիմակայելու շրջանակներում ես նախարարների կաբինետին առաջարկել եմ մշակել Ուկրաինայի տարածք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի ռեժիմի վերանայման հարցը»,- գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։

Նրա խոսքով, այսօր կառավարությունը պետք է ընդունի այդ կարևոր որոշումը՝ «Ուկրաինայի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրի և Ուկրաինայի ու Ռուսաստանի Դաշնության միջև որոշակի միջազգային պայմանագրեր դադարեցման մասին» որոշումը:

Նա նշել է, որ նախատեսված որոշման համաձայն՝ Ուկրաինայում ռուսաստանցիների համար վիզային ռեժիմը կսկսի գործել այս տարվա հուլիսի 1-ից։
Զելենսկին որոշումը «կարևոր» է անվանել և նշել, որ այն պետք է ընդունվի այսօր՝ հունիսի 17-ին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: