ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում մեկնարկում է տեղահանվածների բնակարանային կարիքի բավարարմանն ուղղված բնակվարձի փոխհատուցման նոր ծրագիր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի նախագահությամբ հունիսի 20-ին փախստականների համաշխարհային օրվա առթիվ կազմակերպվել է կառավարության ներկայացուցիչների հանդիպում պաշտպանին առընթեր բռնի տեղահանված եվ փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Արտակ Բեգլարյանը շեշտադրել է կառավարության պատրաստակամությունը համագործակցելու բոլոր մարմինների ու կազմակերպությունների հետ տեղահանված և փախստական անձանց հիմնախնդիրների լուծման նպատակով:

«Տեղյակ եք հետպատերազմյան ծրագրերի մասին, որոնց միջոցով հնարավոր է դարձել ապահովել որոշակի սոցիալական կայունություն տեղահանված անձանց համար: Այդ համատեքստում մեկնարկում ենք նոր ծրագիր բնակվարձի փոխհատուցման նպատակով, որը կնպաստի տեղահանվածների բնակարանային միջանկյալ կարիքի բավարարմանը, և նախագիծն արդեն դրված է հանրային քննարկման: Իհարկե, այդ ընթացքում շարունակում ենք շահառու խմբերին ապահովել առաջնային ու երկրորդային շուկայի բնակարաններով, և առաջիկա ամիսներին հարյուրավոր նոր տներ են շահագործման հանձնվելու: Տեղեկացնեմ նաև, որ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ երկարաձգվում է պետական ֆինանսավորմամբ գործող բռնազավթված տարածքների հիմնարկների աշխատակիցների պարապուրդի վճարների տրամադրման ժամկետը մինչև 2022թ. տարեվերջ, իսկ այդ ընթացքում մեկնարկելու ենք զբաղվածության ապահովման լրացուցիչ ծրագրեր, որպեսզի կարողանանք խուսափել սոցիալական ցնցումներից: Բացի դրանից, ավարտին ենք հասցնում հարկադիր տեղահանված անձանց մասին օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո հնարավոր կլինի մեկնարկել իրավական կարգավիճակի տրամադրման գործընթացը: Այս և այլ ծրագրերը Արցախի Հանրապետության կառավարությունն իրականացնելու է ներառական սկզբունքով՝ նպատակ ունենալով բոլոր շահագրգիռ կողմերին ընդգրկել որոշումների կայացման գործընթացներում»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարևորել է այդ ձևաչափով հանդիպումը գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տեղահանված ու փախստական անձանց հուզող հարցերը: Պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու առկա հիմնախնդիրների բարձրացմանն ու լուծմանը:

Պետական լիազոր մարմինների և տեղահանված ու փախստական անձանց կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ ծավալվել է շահագրգիռ քննարկում նրանց զբաղվածության, սոցիալական ու բնակարանային հիմնախնդիրների, ներպետական ու միջազգային իրավական և մի շարք այլ հարցերի շուրջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: