ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությանը հասցվել է անդառնալի վնաս. Զախարովա

mid.ru

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կասկածի տակ է դրել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հայտարարությունների ազնվությունը, ըստ որի ԱՄՆ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում գործընթացը, փոխանցում է Panorama.am։

«Ինձ թույլ եմ տալիս կասկածել Կարեն Դոնֆրիդի անկեղծությանը։ Եթե Վաշինգտոնն ու Փարիզը իրականում Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը համարում են կարևոր, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր մասնակից պետությունների կողմից հաստատված մանդատը: Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ին հանդուգն կերպով խզեցին շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ։ Եռյակի աշխատանքին հասցվել է անդառնալի վնաս»,-ասել է  նա։

Զախարովան ասել է, որ այս աղաղակող քայլի պատճառների մասին հստակ բացատրություն դեռ չի ստացվել։

«Նաև երաշխիք չկա, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի։ Ձևացնել, թե ոչինչ չի եղել, պարզապես չի ստացվի, ստիպված կլինեք հաշվի առնել նոր իրողությունները։ Կարծում եմ, որ խաղադրույքը, ինչպես միշտ, կատարվել է այն բանի վրա, որ մենք մեկուսացման մեջ ենք ընկնելու։ Ռուսական կողմը, առավել քան որևէ մեկը, շահագրգռված է Հայաստանի ու Ադրբեջանի  միջև հարաբերությունների կարգավորմամբ, և չի կարող թույլ տալ, արտաքին առանձին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման առանց այն էլ դժվարին ջանքերը։ Շարունակելու ենք անել հնարավոր ամեն ինչ՝ անվերապահորեն կատարելու այն պարտավորություններն ու խնդիրները, որոնք արձանագրվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: