ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-ադրբեջանական կարգավորման ձգձգումը պարունակում է լուրջ ռիսկեր. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ձգձգումը պարունակում է լուրջ ռիսկեր։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ միջպետական հարաբերությունների կարգավորման համար բոլոր եռակողմ հայտարարությունների (Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների) ամբողջական և խստիվ իրականացումը բացարձակապես անհրաժեշտ է, և սա է ամբողջ տարածաշրջանի զարգացման բանալին։ Միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձգձգումը բերում է բացասական էֆեկտ՝ հղի լուրջ ռիսկերով»,- ասել է նա։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործընթացը չի կարող դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձևաչափի պատանդը, ասել է Բայրամովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: