ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու միջազգային պահանջ գոյություն չունի. Իշխան Սաղաթելյան

Aysor.am

Եվրոպական խորհրդարանում բոլոր հանդիպումների ժամանակ  գլխավոր օրակարգը եղել է Արցախը, արցախյան  բանակցությունների գործընթացը, ՀՀ անվտանգությունը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, հաղորդում է Aysor.am։

Օրակարգում եղել է նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակը:

Սաղաթելյանը բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:

«Միջազգային կառույցներում, մասնավորապես, ԵԽ-ում, Հայաստանի ու Արցախի  շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն, ու այդ հանդիպումների ընթացքում  ակնհայտ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունն ու ՀՀ ԱԳՆ-ն պատշաճ կերպով չեն ներկայացնում ու պաշտպանում Հայաստանի, Արցախի ու հայ  ժողովրդի շահը», - նշեց Իշխան Սաղաթելյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու միջազգային պահանջ գոյություն չուներ, թեև ՀՀ իշխանությունները հակառակն են պնդում։

«Այն բոլոր հանդիպումները, որ ես ունեցել եմ, պատահական մարդիկ չէին, Հայաստանի հարցով կարծիք ձևավորող, դիրքորոշում ու  տեսակետ հայտնող պաշտոնյաներ էին, հստակ ու ընդգծված նշաձող իջեցնելու պահանջ գոյություն չունի», - ասաց նա:
Պատգամավորը նշեց, թե կա խաղաղության հասնելու պահանջ. ինքը` Սաղաթելյանը, ասել  է`դեմ չեն խաղաղության օրակարգին, բայց խաղաղությունը չի կարող լիներ  հայրենազրկման գնով:

«Ասել ենք`պարտադրված խաղաղությունը չի կարող տարածաշրջանում բերել կայունություն. այս հիմնավորումներն իրենց համար շատ հասկանալի էին», - նշեց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: