ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շվեդիայի գերագույն դատարանը մերժել է Թուրքիային արտահանձնել Գյուլենի կողմնակցին

Շվեդիայի գերագույն դատարանը մերժել է Թուրքիային արտահանձնել Գյուլենի կողմնակցին՝ Յըլմազ Այթանին։ Ենթադրվում է, որ նա իսլամական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի շարժման բարձրաստիճան անդամ է, NEWS.am-ի փոխանցմամբ տեղեկացրել է Anadolu թուրթական պետական տեղեկատվական գործակալությունը։

Դատարանը մերժել է միջնորդությունը՝ հայտարարելով, որ Այթանի գործողություններում հանցակազմ չկա։

Թուրքիայի արդարադատության նախարարությունը հարցապնդում է ուղարկել Շվեդիա Այթանին արտահանձնելու մասին՝ նրան մեղադրելով «զինված ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու մեջ»։

Թուրքական իշխանությունները շարժմանը մեղադրում են 2016թ. անհաջող ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ։

Մայիսին Թուրքիան դեմ է հանդես եկել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ նրանց մեղադրելով «ահաբեկիչներին» աջակցելու մեջ։

Անցած ամսվա վերջին Թուրքիան հանել էր իր առարկությունն այն բանից հետ, երբ Շվեդիան և Ֆինլանդիան խոստացել էին քննարկել ահաբեկչության մեջ կասկածվողների հանձնման կամ արտահանձնման հայցերը։ Այս որոշումը թույլ էր տվել ՆԱՏՕ-ին պաշտոնապես ընդունել երկու ինքնիշխան պետությունների հայտերը Մադրիդի գագաթաժողովում։ Բայց Թուրքիան հայտարարում է, որ խորհրդարանի վերջնական հավանությունը կախված է երկու երկրների կողմից իրենց պարտավորությունները կատարելուց։

ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի համար պետք է վավերացվեն բոլոր 30 անդամների խորհրդարանների կողմից։

 ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո հաջորդ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պահանջում է արտահանձնել 73 մարդու, որոնք որոնվում են Շվեդիայում ահաբեկչության մեղադրանքով։ Նույն շաբաթ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Aftonbladet թերթին ասել էր, որ իր երկիրը չի համաձայնի արտահանձնմանը, եթե ահաբեկչական գործունեության ապացույցներ չլինեն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: